Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար ձերբակալվել է 48 մարդ
Դեկտեմբեր 12, 2017 12:29 Asia/Tehran
Իտալիայի ոստիկանությունը 48 մարդու է ձերբակալել «Նդրանգետա» հանցավոր խմբավորման դեմ ուղղված գործողության շրջանակում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին:
Աղբյուրը մանրամասնում է, որ ոստիկանությունն իրականացրել է գործողությունը Կալաբրիա նահանգում՝ մաֆիայի դեմ պայքարի շրջանային վարչության գլխավորությամբ:Նշվում է, որ ձերբակալվածները կասկածվում են քրեական դավադրության, շորթման, վնաս հասցնելու, արժեքավոր իրերի ապօրինի տեղաշարժի և ապօրինի կերպով զենք կրելու համար:
Ոստիկանության հաղորդմամբ՝ կալանքի տակ է մնացել 44 մարդ, ևս չորսը գտնվում են տնային կալանքի տակ: Գործողության շրջանակում առգրավվել են 25 միլիոն եվրոյի արժեքավոր իրեր:
Պիտակ