Washington Times.-«Թրամփը հավանաբար ամբողջությամբ հրաժարվելու է ՀԳՀԾ-ից»
Ամերիկյան օրաթերթի գրությամբ, հակաիրանական նոր պատժամիջոցների հարցում Կոնգրեսի անհամաձայնության պատճառով, ԱՄՆ նախագահը հավանաբար մինչև հունվարի կեսերն ամբողջությամբ հրաժարվելու է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից:
«Washington Times» օրաթերթը երեքշաբթի օրը հաղորդել էր.«ԱՄՆ Կոնգրեսը հավանաբար մոռանալու է ՀԳՀԾ-ի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում ընդունելու համար նախագահ Դոնալդ Թրամփի պահանջի իրականացման վերջնագիրը և չհամաձայնելով Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներին, միջուկային համաձայնության մասին որոշումների ընդունումը փոխանցելու է Թրամփին»:
Ըստ աղբյուրի ՝ մինչև երեքշաբթի օրը հակաիրանական պատժամիջոցների խստացման համար հանրապետականների քայլն ապարդյուն է անցել:
Դեկտեմբերի 12-ին ավարտվում է Կոնգրեսի համար կառավարության կողմից ՀԳՀԾ-ի իրավիճակը գնահատելու համար սահմանված 60-օրյա ոչ-պաշտոնական ժամկետը: Քննարկվելու է հակաիրանական պատժամիջոցների սահմանման հավանականությունը: