Ֆրանսիայի ԱԳ նախարարը կրկին մեղադրանքներ ուղղեց Իրանին
Ֆրանսիայի ԱԳ նախարարն առանց անդրադառնալու թաքֆիրական ու վահաբական ահաբեկչության դեմ Թեհրանի ու Մոսկվայի անխնա պայքարին, ԻԻՀ-ին ու Ռուսաստանին մեղադրեց Սիրիայի օրինական կառավարությանը հովանավորելու մեջ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը երեքշաբթի օրը Ֆրանսիայի հեռուստատեսության երկրորդ կայանի հետ զրույցում քննադատելով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ասաց, որ ԻԻՀ-ն մինչև Միջերկրական ձգվող ազդեցության առանցք է ստեղծում:
Ֆրանսիայի ԱԳ նախարարն այնուհետև անդրադարձավ Սիրիայի կառավարության հանդեպ ԻԻՀ-ի ու Ռուսաստանի հովանավորությանը և նշեց. «Ռուսաստանն օդային ու ցամաքային օժանդակություններ է առաքում Սիրիա, իսկ Իրանը զինում է իր ու Հեզբոլլահի զորայիններին»:
Լը Դերիանը նոյեմբերի 16-ին Արաբիայում Իրանին մեղադրել էր տարածաշրջանում ապակայունացնող քայլեր ձեռնարկելու մեջ: