Ֆրանսիայի ԱԳ նախարարը կրկին մեղադրանքներ ուղղեց Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i78489-Ֆրանսիայի_ԱԳ_նախարարը_կրկին_մեղադրանքներ_ուղղեց_Իրանին
Ֆրանսիայի ԱԳ նախարարն առանց անդրադառնալու թաքֆիրական ու վահաբական ահաբեկչության դեմ Թեհրանի ու Մոսկվայի անխնա պայքարին, ԻԻՀ-ին ու Ռուսաստանին մեղադրեց Սիրիայի օրինական կառավարությանը հովանավորելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 04:05 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ԱԳ նախարարը կրկին մեղադրանքներ ուղղեց Իրանին

Ֆրանսիայի ԱԳ նախարարն առանց անդրադառնալու թաքֆիրական ու վահաբական ահաբեկչության դեմ Թեհրանի ու Մոսկվայի անխնա պայքարին, ԻԻՀ-ին ու Ռուսաստանին մեղադրեց Սիրիայի օրինական կառավարությանը հովանավորելու մեջ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դերիանը երեքշաբթի օրը Ֆրանսիայի հեռուստատեսության երկրորդ կայանի հետ զրույցում քննադատելով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունն ասաց, որ ԻԻՀ-ն մինչև Միջերկրական ձգվող  ազդեցության առանցք է ստեղծում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այնուհետև անդրադարձավ Սիրիայի կառավարության հանդեպ ԻԻՀ-ի ու Ռուսաստանի հովանավորությանը և նշեց. «Ռուսաստանն օդային ու ցամաքային օժանդակություններ է առաքում Սիրիա, իսկ Իրանը զինում է իր ու Հեզբոլլահի զորայիններին»:

Լը Դերիանը նոյեմբերի 16-ին  Արաբիայում Իրանին մեղադրել էր տարածաշրջանում ապակայունացնող քայլեր  ձեռնարկելու մեջ: