Մոգերինի .«ԵՄ-ն իր դեսպանատները Ղոդս չի փոխադրելու»
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն հայտարարել է.«ԵՄ ոչ մի երկիր Ղոդսն իսրայելի մայրաքաղաք չի ճանաչում և չի պատրաստվում իր դեսպանատունն այդ քաղաք փոխադրել»:
«Ալ-Ջեզիրա մոբաշեր» հեռուստաընկերության հաղորդմամբ ՝ Բրյուսելում կայացած ԵՄ նիստի ժամանակ, Ֆեդերիկա Մոգերինին ասել է.«Եվրամիությունը Ղոդսի վերաբերյալ համադրված ու թափանցիկ դիրքորոշում ունի և ոչ մի երկիր իր մայրաքաղաքը Թել Ավիվից Ղոդս չի տեղափոխելու»:
Մոգերինին նշել է, որ Իսրայելի ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տեղեկացրել է, որ շատ հարցերում նրա հետ տարաձայնություններ ունի:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն շեշտել է, որ պետք է պաշտպանել տարածաշրջանի տրամաբանող կողմերին ՝ զերծ մնալով Միջին Արևելքում քաղաքական ճեղքվածք ստեղծելուց: