ԱՄՆ-ը կրկին անգամ ցանկանում է պակասեցնել ՄԱԿ-ի բյուջեն
Դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ ՝ ԱՄՆ-ը ցականում է ՄԱԿ-ի 2018-2019 թթ.-ի բյուջեն պակասեցնել 250 միլիոն դոլարով:
«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ՝ շարունակվում են ՄԱԿ-ի գործունեության և ենթակառուցվածքային մարմինների համար բյուջեի հարցի քննարկումները և մինչև դեկտեմբերի վերջը բյուջեն հաստատվելու է անդամ 193 երկրի կողմից:
Հաշվի առնելով 2016-2017 թթ.-ի բյուջեի համեմատությամբ 200 միլիոն դոլարի կրճատումը, առաջիկա երկու տարիների համար ՄԱԿ-ի ծախսերը 5.4 միլիարդ դոլար են գնահատվել:
ԱՄՆ առաջարկի թիրախում են Լիբիայում և Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական առաքելությունները և Պաղեստինի հաղորդակցական ու իրավական ծառայությունների գրասենյակների աշխատանքները:
Եվրամիությունը մի նախագիծ է ներկայացրել, որի արդյունքում ևս 170 միլիոն դոլարի խնայողություն է նախատեսվում ՄԱԿ-ի բյուջեի համար:
2017 թվականին Դոնալդ Թրամփի ճնշումների տակ, ՄԱԿ-ը 600 միլիոն դոլարով պակասեցրեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելության համար նախատեսված բյուջեն:
Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշը փորձում է կազմակերպության վարչական համակարգի համար իրականացնել իր ծրագրերը: