ԱՄՆ-ը կրկին անգամ ցանկանում է պակասեցնել ՄԱԿ-ի բյուջեն
https://parstoday.ir/hy/news/world-i78527-ԱՄՆ_ը_կրկին_անգամ_ցանկանում_է_պակասեցնել_ՄԱԿ_ի_բյուջեն
Դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ ՝ ԱՄՆ-ը ցականում է ՄԱԿ-ի 2018-2019 թթ.-ի բյուջեն պակասեցնել 250 միլիոն դոլարով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 08:36 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը կրկին անգամ ցանկանում է պակասեցնել ՄԱԿ-ի բյուջեն

Դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ ՝ ԱՄՆ-ը ցականում է ՄԱԿ-ի 2018-2019 թթ.-ի բյուջեն պակասեցնել 250 միլիոն դոլարով:

«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ՝ շարունակվում են ՄԱԿ-ի գործունեության և ենթակառուցվածքային մարմինների համար բյուջեի հարցի քննարկումները և մինչև դեկտեմբերի վերջը բյուջեն  հաստատվելու է անդամ 193 երկրի կողմից:

Հաշվի առնելով 2016-2017 թթ.-ի բյուջեի համեմատությամբ 200 միլիոն դոլարի կրճատումը, առաջիկա երկու տարիների համար ՄԱԿ-ի ծախսերը 5.4 միլիարդ դոլար են գնահատվել:

ԱՄՆ առաջարկի թիրախում են Լիբիայում և Աֆղանստանում ՄԱԿ-ի քաղաքական առաքելությունները և Պաղեստինի հաղորդակցական ու իրավական ծառայությունների գրասենյակների աշխատանքները:

Եվրամիությունը մի նախագիծ է ներկայացրել, որի արդյունքում ևս 170 միլիոն դոլարի խնայողություն է նախատեսվում ՄԱԿ-ի բյուջեի համար:

2017 թվականին Դոնալդ Թրամփի ճնշումների տակ, ՄԱԿ-ը 600 միլիոն դոլարով պակասեցրեց ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելության համար նախատեսված բյուջեն:

Դա այն դեպքում, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ՝ Անտոնիո Գուտերեշը փորձում է կազմակերպության վարչական համակարգի համար իրականացնել իր ծրագրերը: