Մենք պայքարում ենք մոլորակում կյանքի գոյության համար. Գուտերեշ
https://parstoday.ir/hy/news/world-i78539-Մենք_պայքարում_ենք_մոլորակում_կյանքի_գոյության_համար._Գուտերեշ
Մենք դեռ պարտվում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Փարիզում «Մեկ մոլորակ» գագաթաժողովում:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 10:36 Asia/Tehran
  • Մենք պայքարում ենք մոլորակում կյանքի գոյության համար. Գուտերեշ

Մենք դեռ պարտվում ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում, ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Փարիզում «Մեկ մոլորակ» գագաթաժողովում:

Նա ընդգծել է «կանաչ տնտեսության» առավելությունները եւ կոչ է արել ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների մեջ, որոնք արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը:

 «Մենք պայքարում ենք մոլորակում կյանքի գոյության համար, այն ձեւով, ինչպիսին այժմ է, բայց մենք ունենք կարեւոր դաշնակիցներ՝ գիտություն եւ տեխնոլոգիաներ», - ասել է գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը հիշեցրել է, որ հարուստ երկրները երկու տարի առաջ տվել են խոստում. զարգացող երկրներին ամեն տարի 100 մլրդ դոլար հատկացնել կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմացման եւ դրանց հարմարվելու ծրագրերի համար: Այս նպատակների համար ստեղծվել է այսպես կոչված «Կանաչ հիմնադրամ», որը համալրման կարիք ունի:

News.am