Ֆրանսիան տեղեկացրել է ԻԼԻՊ-ին ֆինանսավորող բանկային ցանցի հայտնաբերման մասին
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորող բանկային ցանցի հայտնաբերման մասին:
Al-Hadath հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանի ու Թուրքիայի բանկերի 200 աշխատողներից կազմված բանկային ցանց է հայտնաբերվել, որը ծառայում էր ԻԼԻՊ-ին:
Ֆրանսիացի պաշտոնյաները հայտնել են, որ այդ մարդիկ արտասահմանյան օգնությունները և ԻԼԻՊ-ին պատկանող փողերը ծառայեցնում էին այդ ահաբեկչական խմբավորման գործունեության շարունակմանը:
Ֆրանսիացի պաշտոնյաներն ասում են, որ իրենք մտադիր են հայտնաբերել այդ բանկային ցանցի հետ կապ ունեցող արտասահմանցի հովանավորներին, որոնք շարունակում են ֆինանսավորել ԻԼԻՊ-ին:
Պաշտոնական հաղորդումների համաձայն՝ ԱՄՆ-ն և նրա արևմտյան ու արաբ գործընկերները համարվում են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման սպառազինական ու ֆինանսական աջակիցները: