Մոգերինին խոստացել է աջակցել Ռոհինգյա մուսուլմաններին
https://parstoday.ir/hy/news/world-i78585-Մոգերինին_խոստացել_է_աջակցել_Ռոհինգյա_մուսուլմաններին
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է միության կողմից Մյանմայի Ռոհինգյա մուսուլմաններին աջակցություն ցուցաբերվելու և փախստականներին երկիր վերադարձնելու գործին օգնելու անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 14:48 Asia/Tehran
  • Մոգերինին խոստացել է աջակցել Ռոհինգյա մուսուլմաններին

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է միության կողմից Մյանմայի Ռոհինգյա մուսուլմաններին աջակցություն ցուցաբերվելու և փախստականներին երկիր վերադարձնելու գործին օգնելու անհրաժեշտությունը:

Ինչպես հաղորդում է Գերմանիայի լրատվական գործակալությունը, Ֆեդերիկա Մոգերինին Ստրասբուրգում ասել է.«Դրամ և իրական օժանդակություններ են պահանջվում, որպեսզի Մյանմայում պայմաններ ստեղծվեն փախստականների անհապաղ վերադարձի համար»:

«Եվրամիությունը կօգնի որպեսզի Բանգլադեշից ապաստանյալները կամավոր կերպով վերադառնան Մյանմա»,նշել է Մոգերինին:

ԵՄ արտաքին  քաղաքականության հանձնակատարն ասել է.«Մարդասիրական կազմակերպությունները կկարողանան հասանելիություն ունենալ Ռախին նահանգին, որի բնակիչներից 500 հազարը փախել է Բանգլադեշ»: