Մոգերինին խոստացել է աջակցել Ռոհինգյա մուսուլմաններին
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է միության կողմից Մյանմայի Ռոհինգյա մուսուլմաններին աջակցություն ցուցաբերվելու և փախստականներին երկիր վերադարձնելու գործին օգնելու անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է Գերմանիայի լրատվական գործակալությունը, Ֆեդերիկա Մոգերինին Ստրասբուրգում ասել է.«Դրամ և իրական օժանդակություններ են պահանջվում, որպեսզի Մյանմայում պայմաններ ստեղծվեն փախստականների անհապաղ վերադարձի համար»:
«Եվրամիությունը կօգնի որպեսզի Բանգլադեշից ապաստանյալները կամավոր կերպով վերադառնան Մյանմա»,նշել է Մոգերինին:
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարն ասել է.«Մարդասիրական կազմակերպությունները կկարողանան հասանելիություն ունենալ Ռախին նահանգին, որի բնակիչներից 500 հազարը փախել է Բանգլադեշ»: