ԱՄՆ-ն պետք է վերանայի Ղոդսը (Երուսաղեմ) ճանաչելու որոշումը. Իլհամ Ալիեւ
https://parstoday.ir/hy/news/world-i78607-ԱՄՆ_ն_պետք_է_վերանայի_Ղոդսը_(Երուսաղեմ)_ճանաչելու_որոշումը._Իլհամ_Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի Ղոդսը (Երուսաղեմ) որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2017 16:06 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պետք է վերանայի  Ղոդսը (Երուսաղեմ) ճանաչելու որոշումը. Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի Ղոդսը (Երուսաղեմ) որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշումը

Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլհամ Ալիեւը հայտարարել է Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ գագաթնաժողովի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «հակասում է միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին» եւ «մեծ անհանգստություն է առաջացնում մեզ մոտ»:

Ալիեւը գտնում է, որ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության արդար եւ համապարփակ կարգավորման վրա, հանգեցնել վտանգավոր հետեւանքների Մերձավոր Արեւելքում: «Միացյալ Նահանգները պետք է վերանայեն այդ որոշումը»,- ասել է նա:

News.am