Եվրամիության երկու գագաթնաժողով Է անցկացվելու Բրյուսելում
https://parstoday.ir/hy/news/world-i78637-Եվրամիության_երկու_գագաթնաժողով_Է_անցկացվելու_Բրյուսելում
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների միանգամից երկու գագաթնաժողով Է դեկտեմբերի 14¬15¬ին անցկացվելու Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 06:56 Asia/Tehran
  • Եվրամիության երկու գագաթնաժողով Է անցկացվելու Բրյուսելում

Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների միանգամից երկու գագաթնաժողով Է դեկտեմբերի 14¬15¬ին անցկացվելու Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:

Առաջին հանդիպումը կկայանա առանց ԵՄ-­ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մասնակցության: Այն նվիրված կլինի հանրակցության ընթացիկ խնդիրներին՝ միգրացիայի հարցերին, ռազմական գործընկերության ծրագրի եւ ՆԱՏՕ-­ի հետ համագործակցության զարգացմանը, ինչի համար գագաթնաժողովին հրավիրված Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Կքննարկվեն նաեւ արտաքին քաղաքական խնդիրները, ներառյալ Դոնբասի իրադրությունը եւ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացման հարցը: Կարծարծվեն նաեւ Մերձավոր Արեւելքի իրադրության կտրուկ սրվելը ԱՄՆ-­ի դեսպանատունը Ղոդս (Երուսաղեմ) տեղափոխելու Վաշինգտոնի որոշումից հետո, եւ ԿԺԴՀ-­ի շուրջ ստեղծված դրությունը: Բացի դրանից, ԵՄ-­ի ղեկավարները առանձին բանավեճ կանցկացնեն տնտեսական հարցերի շուրջ: Երկրորդ գագաթնաժողովը, արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությամբ, ամբողջովին նվիրված կլինի հանրակցության կազմից այդ երկրի դուրս գալուն եւ դրա շուրջ շարունակվող բանակցությունների գործընթացին: Պետությունների ղեկավարները պետք Է հաստատեն բանակցությունների առաջին փուլի ավարտը՝ ամրագրելով ԵՄ­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ բանակցությունների երկրորդ փուլն սկսելու մանդատ տան, որը կվերաբերի երկամյա անցումային շրջանի պայմաններին եւ պետք Է սկսվի 2019 թվականի մարտի 29-­ին դուրս գալու պահից անմիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-­ը:

Armenpress.am