Եվրամիության երկու գագաթնաժողով Է անցկացվելու Բրյուսելում
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների միանգամից երկու գագաթնաժողով Է դեկտեմբերի 14¬15¬ին անցկացվելու Բրյուսելում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
Առաջին հանդիպումը կկայանա առանց ԵՄ-ից դուրս եկող Մեծ Բրիտանիայի մասնակցության: Այն նվիրված կլինի հանրակցության ընթացիկ խնդիրներին՝ միգրացիայի հարցերին, ռազմական գործընկերության ծրագրի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացմանը, ինչի համար գագաթնաժողովին հրավիրված Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Կքննարկվեն նաեւ արտաքին քաղաքական խնդիրները, ներառյալ Դոնբասի իրադրությունը եւ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացման հարցը: Կարծարծվեն նաեւ Մերձավոր Արեւելքի իրադրության կտրուկ սրվելը ԱՄՆ-ի դեսպանատունը Ղոդս (Երուսաղեմ) տեղափոխելու Վաշինգտոնի որոշումից հետո, եւ ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված դրությունը: Բացի դրանից, ԵՄ-ի ղեկավարները առանձին բանավեճ կանցկացնեն տնտեսական հարցերի շուրջ: Երկրորդ գագաթնաժողովը, արդեն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի մասնակցությամբ, ամբողջովին նվիրված կլինի հանրակցության կազմից այդ երկրի դուրս գալուն եւ դրա շուրջ շարունակվող բանակցությունների գործընթացին: Պետությունների ղեկավարները պետք Է հաստատեն բանակցությունների առաջին փուլի ավարտը՝ ամրագրելով ԵՄից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ բանակցությունների երկրորդ փուլն սկսելու մանդատ տան, որը կվերաբերի երկամյա անցումային շրջանի պայմաններին եւ պետք Է սկսվի 2019 թվականի մարտի 29-ին դուրս գալու պահից անմիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am