ԱՄՆ-ն պլան է մշակել Հյուսիսային Կորեայում իշխանափոխության դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i78645-ԱՄՆ_ն_պլան_է_մշակել_Հյուսիսային_Կորեայում_իշխանափոխության_դեպքում
Մասսայական անկարգությունների և Հյուսիսային Կորեայի ռեժիմի անկումից հետո ԱՄՆ-ն պատրաստ է երկիր զորքեր մտցնել և իրավիճակի կայունացման դեպքում՝ հանել զորքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 07:26 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն պլան է մշակել Հյուսիսային Կորեայում իշխանափոխության դեպքում

Մասսայական անկարգությունների և Հյուսիսային Կորեայի ռեժիմի անկումից հետո ԱՄՆ-ն պատրաստ է երկիր զորքեր մտցնել և իրավիճակի կայունացման դեպքում՝ հանել զորքերը:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ Վաշինգտոնի Ատլանտիկ խորհրդի ժամանակ‚ գրում է ТАСС-ը:

Ըստ Թիլերսոնի՝ ամերիկացիները հնարավոր գործողությունների պլանը քննարկել են Չինաստանի հետ: Նա նշել է Հյուսիսային Կորեայի ատոմային պաշարները «սխալ անձանց ձեռքերում հայտնվելուն» խոչընդոտելու կարևորությունը:

Ընդ որում՝ պետքարտուղարը նշել է‚ որ ԱՄՆ-ը ամենևին էլ չի ցանկանում ԿԺԴՀ ռեժիմի փոփոխություն իրականացնել կամ պատճառներ չի փնտրում այնտեղ զորքեր ուղարկելու:

operativ.am/