Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել
https://parstoday.ir/hy/news/world-i78765-Ճապոնիայում_ինքնավերականգնվող_ապակի_են_ստեղծել
Տոկիոյի համալսարանից մի խումբ ճապոնացի մասնագետներ ստեղծել են ապակի, որը, եթե այն կոտրեն, կարող Է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր կառուցվածքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2017 16:10 Asia/Tehran
  • Ճապոնիայում ինքնավերականգնվող ապակի են ստեղծել

Տոկիոյի համալսարանից մի խումբ ճապոնացի մասնագետներ ստեղծել են ապակի, որը, եթե այն կոտրեն, կարող Է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր կառուցվածքը:

Այդ մասին դեկտեմբերի 15-ին հայտնել Է NHK հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հիմնական նյութերը, որոնք գիտնականներն օգտագործել են իրենց մշակման մեջ, դարձել են սինթետիկ պոլիմերները (պոլիմիզանյութերը): Փորձարկման ընթացքում դրանցից ստացված ոչ մեծ կարծր ապակին բաժանել են երկու կեսի, իսկ հետո միացրել սովորական սենյակային ջերմաստիճանի պայմաններում՝ առանց որեւիցե այլ սուբստանցիաների: Ընդամենը մի քանի րոպեն բավական Է եղել, որ երկու մասերն իրար միանան, սակայն կառուցվածքի ամբողջական վերականգնման համար պահանջվում Է մեկից մինչեւ վեց ժամ: Դրանից հետո ապակին կրկին ամրանում Է եւ կարող Է դիմանալ ծանրությունների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am