Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համագործակցում են էներգետիկայի ոլորտում
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է Էներգետիկայի ոլորտում ԻԻՀ-ի ու Թուրքիայի հետ համագործակցության մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Լավրովն ուրբաթ օրը Ռուսաստանի դաշնային խորհրդի նիստում հայտարարել է. «Մոսկվան, Թեհրանն ու Անկարան ձգտում են էներգետիկայի ոլորտում համագործակցությունների ընդլայնմանը, որպեսզի այդպիսով անկախ ու հեռու մնան Վաշինգտոնի ֆինանսական քաղաքականություններում փոփոխություններից»:
«Իրանի ու Թուրքիայի հետ իր տնտեսական հարաբերություններում Ռուսաստանը ձգտում է պարտքերը մարելու համար ազգային արժույթի հիման վրա միջոցներ գտնել»,-հայտարարել է Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է. «Հիշյալ երեք երկրները չեն ցանկանում կապված լինել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող համաշխարհային արժույթին ու ֆինանսական համակարգին, քանի որ ԱՄՆ-ն այդպիսով փորձում է բռնատուրք գանձել»:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի վերջերին հայտարարեց. «Ֆինանսական միջազգային համակարգը պիտի առաջնորդվի հավասարակշռության հիմամբ և հեռանա գերազանցող արտարժույթ՝ դոլարից, քանի որ ԱՄՆ-ի տնտեսությունն ինչքան էլ որ խոշոր լինի, կարող է ճգնաժամի մատնվել և բարդություն առաջացնել համաշխարհային ֆինանսական համակարգի համար»: