َԱՄՆ-ը կրկին Հյուսիսային Կորեային սպառնացել է պատերազմով
https://parstoday.ir/hy/news/world-i78785-َԱՄՆ_ը_կրկին_Հյուսիսային_Կորեային_սպառնացել_է_պատերազմով
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կրկին սպառնացել է, որ եթե Հյուսիսային Կորեան չհրաժարվի հրթիռային և միջուկային ծրագրերից, Վաշինգտոնը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցներն այդ երկրի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2017 07:09 Asia/Tehran
  • َԱՄՆ-ը կրկին Հյուսիսային Կորեային սպառնացել է պատերազմով

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կրկին սպառնացել է, որ եթե Հյուսիսային Կորեան չհրաժարվի հրթիռային և միջուկային ծրագրերից, Վաշինգտոնը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցներն այդ երկրի դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի ամենամեծ թշնամին բնութագրելով հույս է հայտնել, որ դիվանագիտությունը թույլ կտա լուծել ներկա դրությունը: 

Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ն ջանք չի խնայել  կասեցնել  Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերը: 

Սպիտակ տունը բազմիցս հայտարարել է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը Փխենյանի նկատմամբ անփոփոխ է և ԱՄՆ-ը շարունակելու է իր ռազմական ճնշումներն ու տնտեսական շրջափակումները Հյուսիսային Կորեայի դեմ: