«Եթե մենք կորցնենք Ղոդսը, կկորցնենք նաև Մեքքան ու Մեդինան». Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i78799-Եթե_մենք_կորցնենք_Ղոդսը_կկորցնենք_նաև_Մեքքան_ու_Մեդինան_._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտավախություն է հայտնել, որ Ղոդսը կորցնելուց հետո մահմեդականները կարող են կորցնել նաև սրբավայրեր հանդիսացող Մեքքան ու Մեդինան։ Այդ մասին նա ասել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2017 09:55 Asia/Tehran
  • «Եթե մենք կորցնենք Ղոդսը, կկորցնենք նաև Մեքքան ու Մեդինան». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտավախություն է հայտնել, որ Ղոդսը կորցնելուց հետո մահմեդականները կարող են կորցնել նաև սրբավայրեր հանդիսացող Մեքքան ու Մեդինան։ Այդ մասին նա ասել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում։

«Եթե մենք կորցնենք Երուսաղեմը, ապա մենք չենք կարող պաշտպանել Մեդինան։ Եթե կորցնենք Մեդինան, կկորցնենք նաև Մեքքան ու Քաաբան»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում Ղոդսը գրանցվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Արված փոփոխությանը կից կայքում տեղ է գտել նաև հետևյալ հայտարարությունը. «Մեր երկրում 2017 թվականին տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Երուսաղեմը հռչակվել է Պաղեստինի մայրաքաղաք»: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հրավիրման նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության առնչությամբ:Դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ղոդսն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել մահմեդականների և հրեաների միջև:

tert.am/