Կրեմլը քննադատել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող շրջափակումների խստացումը
https://parstoday.ir/hy/news/world-i78801-Կրեմլը_քննադատել_է_Եվրամիության_կողմից_Ռուսաստանի_դեմ_կիրառվող_շրջափակումների_խստացումը
Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը քննադատել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող շրջափակումների ժամկետը վեց ամսով երկարաձգելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2017 09:59 Asia/Tehran
  • Կրեմլը քննադատել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող շրջափակումների խստացումը

Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը քննադատել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող շրջափակումների ժամկետը վեց ամսով երկարաձգելու քայլը:

Անատոլու գործակալության հաղորդման համաձայն՝ Դմիտրի Պեսկովն  ընդգծել է, որ Մոսկվան հակառակ այդ որոշումանը, կշարունակի իր հարաբերությունները Եվրամիության հետ: 

Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանն այդ որոշումը սխալ  և անօրինական է համարում և համոզված է, որ այն ոչ միայն Ռուսաստանի այլ նաև Եվրոպայի վնասին է: 

Հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած Եվրամիության երկրների ղեկավարների նիստում որոշում ընդունվեց Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումները երկարաձգել մինչև 2018 թ.-ը:  

Ղրիմը Ռուսաստանին կցելու հարցով, 2014 թ.-ից ի վեր Եվրամիությունը շրջափակումներ է սահմանել Ռուսաստանի դեմ: Ռուսատանի դեմ սահմանված շրջափակումները կշարունակվեն մինչև 2018 թ.-ը: