Ռուսաստանը ԱՄՆ¬ին և Հյուսիսային Կորեային երկխոսության կոչ է արել
Դեկտեմբեր 17, 2017 06:04 Asia/Tehran
Մոսկվան երկխոսության կոչ է անում ԱՄՆ¬ին և Հյուսիսային Կորեային:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին» ն, այս մասին նշել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը: Նրա խոսքով` դա հնարավորություն կտա չափազանց վտանգավոր իրավիճակից դուրս գալ: «Փհենյանի և Վաշինգտոնի երկխոսության պատրաստակամությունը, փոխադարձ զսպվածության և դիվանագիտական առաջընթացի համար մեկնարկային կետ մշակելու ցանկությունը միայն թույլ կտա դուրս գալ ներկայիս չափազանց վտանգավոր իրավիճակից», հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարը:
Armenpress.am
Պիտակ