Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին ոչ ակտուալ նորությունների լուսաբանման համար
https://parstoday.ir/hy/news/world-i78875-Հռոմի_պապը_դատապարտել_է_լրագրողներին_ոչ_ակտուալ_նորությունների_լուսաբանման_համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է լրագրողական հանրույթին այն բանի համար, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ հաճախ վերադառնում են հին սկանդալներին ու սենսացիաներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2017 08:35 Asia/Tehran
  • Հռոմի պապը դատապարտել է լրագրողներին ոչ ակտուալ նորությունների լուսաբանման համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է լրագրողական հանրույթին այն բանի համար, որ ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ հաճախ վերադառնում են հին սկանդալներին ու սենսացիաներին։

Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։

Նա նշել է, որ դա «շատ ծանր մեղք է», որը վնասում է բոլոր ներգրավվածներին։

Քահանայապետը կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ապատեղեկատություն չփոխանցել լսարանին և ընթերցողներին և չհրապարակել ինչ-որ մեկին վարկաբեկող տեղեկություններ։

«Դուք չպետք է «հաղորդակցական մեղք» գործեք, որը կայանում է ապատեղեկատվության տարածման կամ միայն մեկ կողմի տեսակետի լուսաբանման, զրպարտության, հնացած նորությունների որոնման և դրանց վրա այսօր լույս գցելու մեջ»,-ասել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։

1in.am