Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայից
https://parstoday.ir/hy/news/world-i78987-Ռուսաստանն_ԱՄՆ_ին_կոչ_է_արել_միջուկային_զենքերը_դուրս_բերել_Եվրոպայից
Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում իր միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայի տարածքից, այնտեղ հիմա տեղակայված է մինչև 200 ավիացիոն ռումբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 14:28 Asia/Tehran
  • Ռուսաստանն ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայից

Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում իր միջուկային զենքերը դուրս բերել Եվրոպայի տարածքից, այնտեղ հիմա տեղակայված է մինչև 200 ավիացիոն ռումբ:

Այս մասին RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ Զենքերի չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխաիլ Ուլյանովը:

«Ռուսաստանն իր բոլոր միջուկային զենքերը դուրս է բերել ազգային տարածք: Կարծում ենք, որ նույնը վաղուց պետք է աներ նաև ամերիկյան կողմը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը «շարունակում է Եվոպայում պահել, ըստ գնահատականների, մինչև 200 ավիացիոն ռումբ»:

«Ընդ որում՝ ծրագրում է դրանք այնպես արդիականանցնել, որ որպեսզի դրանք դառնան, ամերիկացի մի շարք պաշտոնաթող զինվորականների խոսքով՝ «ավելի պիտանի կիրառման համար» ճշգրտության բարձրացման կամ ավերիչ ուժի որոշակի նվազման հաշվին: Եթե միաժամանակ իրականում նկատի է առնվում Եվրոպայում տեղակայել լրացուցիչ քանակի միջուկային մարտագլխիկներ, ապա դա կարող է միայն խորացնել իրավիճակը»,- ասել է Ուլյանովը:

1in.am