Շվեդ գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել
https://parstoday.ir/hy/news/world-i78991-Շվեդ_գիտնականները_նոր_տեսակի_ձյան_փաթիլ_են_հայտնաբերել
Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեո քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Sveriges Radio-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 15:19 Asia/Tehran
  • Շվեդ գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել

Շվեդիայի հյուսիսում գտնվող Լուլեո քաղաքի Տեխնոլոգիական համալսարանի գիտնականները նոր տեսակի ձյան փաթիլ են հայտնաբերել, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Sveriges Radio-ն:

Այս բացահայտումը արել են բուհի նորաստեղծ բաժնի՝ «Ձյան ակադեմիայի» հետազոտողները: Նոր բյուրեղը ուսումնասիրել հնարավոր եղավ  ռենտգեն մեքենայի օգնությամբ:

«Հիանալի է, որ մենք նոր գործիք ունենք՝ ռենտգեն մեքենա, որը թույլ է տալիս ուսումնասիրել ձյան առանձին բյուրեղները: Եվ նրա օգնությամբ մենք ձյան փաթիլ բացահայտեցինք, որի նկարագրությունը չգտանք արդեն գոյություն ունեցող գրականության մեջ: Սա ձյան փաթիլի նոր տեսակ է», - ասել է փորձարարական մեխանիկայի ոլորտի հետազոտող Յուհան Կասսելգրենը:

Նրա խոսքով՝ առաջին հայացքից ձյան փաթիլը աստղի է նման: Սակայն, ի տարբերություն արդեն հայտնի բյուրեղների, շվեդ գիտնականների բացահայտած փաթիլը փոքրիկ կնճիթիկ ունի՝ եւս աստղի տեսքով: Գիտնականների կողմից հայտնաբերված փաթիլը երկարավուն ձեւ ունի: «Նա նաեւ ունի խորություն եւ թունել ներսում», - բացատրել է Կասսելգրենը:

Գիտնականն ասել է, որ փաթիլը գտնվել է թարմ ձյան մեջ: Երբ ձյունը հնանում եւ խտանում է, ձյան փաթիլները վերածվում են սառցե բյուրեղների: Շվեդ փորձագետները մտադիր են ուսումնասիրել ձյան տարբեր տեսակների հատկությունները. ի՞նչ է նրանց հետ տեղի ունենում, օրինակ, երբ սեղմվում են մեքենաների անիվների տակ, կամ էլ տրակտորով հավաքելիս:

News.am