Թրամփ. ՀԳՀԾ-ն «համապարփակ վատ համաձայնություն» է
https://parstoday.ir/hy/news/world-i79029-Թրամփ._ՀԳՀԾ_ն_համապարփակ_վատ_համաձայնություն_է
ԱՄՆ նախագահն այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակումից հետո Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «ՀԳՀԾ-ն «համապարփակ վատ համաձայնություն» է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 04:04 Asia/Tehran
  • Թրամփ. ՀԳՀԾ-ն «համապարփակ վատ համաձայնություն» է

ԱՄՆ նախագահն այդ երկրի ազգային անվտանգության նոր ռազմավարության հրապարակումից հետո Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «ՀԳՀԾ-ն «համապարփակ վատ համաձայնություն» է»:

Սպիտակ տունը երկուշաբթի օրը հրապարակեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը: Սպիտակ տունը չապացուցված մեղադրանքներ ներկայացնելով փորձել է Միջին Արևելքի բարդությունները կապել «Իրանի տարածամոլության» հետ: Սպիտակ տունն այս ռազմավարության մեջ հայտարարել է, թե ՀԳՀԾ-ի ոգին ոտնահարված է:

Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նաև հայտարարել է, թե Իրանի միջուկային ծրագրին դիմակայելու և ատոմային զենքին Թեհրանի հասանելիության առաջն առնելու համար չի հայտարարել ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը:

Թրամփն ավելի վաղ դեմ գնալով ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշումներին, ՀԳՀԾ-ն սարսափելի ու վատ համաձայնություն էր կոչել:

ԱՄՆ նախագահն Իսլամական հեղափոխության պահակազորին մեղադրել է ահաբեկչությունը հովանավորելու մեջ և նշել, որ պահակազորը պետք է շրջափակման ենթարկվի: