Մակրոն. Ֆրանսիան Իրանի հետ կառուցողական հարաբերություններ է ձգտում
https://parstoday.ir/hy/news/world-i79031-Մակրոն._Ֆրանսիան_Իրանի_հետ_կառուցողական_հարաբերություններ_է_ձգտում
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այդ երկիրն ԻԻՀ-ի հետ երկխոսության ու կառուցողական հարաբերության է ձգտում: «ՀԳՀԾ-ն Իրանի հետ Փարիզի համագործակցության հիմքն է համարվում ու անփոփոխելի է». ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 04:04 Asia/Tehran
  • Մակրոն. Ֆրանսիան Իրանի հետ կառուցողական հարաբերություններ է ձգտում

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ այդ երկիրն ԻԻՀ-ի հետ երկխոսության ու կառուցողական հարաբերության է ձգտում: «ՀԳՀԾ-ն Իրանի հետ Փարիզի համագործակցության հիմքն է համարվում ու անփոփոխելի է». ասել է նա:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Էմմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզում Իրանի նոր դեսպան Աբոլղասեմ Դելֆիի հետ հանդիպման ժամանակ  նշել է, որ Ֆրանսիան տարածաշրջանային զարգացումների շուրջ Իրանի հետ երկխոսության է ձգտում և գոհ է երկու երկրի նախարարությունների միջև լավ հարաբերություններից»:

Հանդիպման ժամանակ Աբոլղասեմ Դելֆին անդրադառնալով Իրանի ու Ֆրանսիայի վաղեմի հարաբերություններին և երկու երկրների հարաբերություններ դրական զարգացումներին, այդ թվում՝ ՀԳՀԾ-ից հետո քաղաքական, տնտեսական, մշակութային ու գիտական համագործակցությունների ընդլայնմանն, ասել է. «ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի 2016 թվականի հունվարին Փարիզ կատարած այցից հետո ԻԻՀ-ի ու Ֆրանսիայի հարաբերությունների մակարդակի բարձրացման ուղղությամբ մեծ քայլերի համար հող նախապատրաստվեց»:

«Իրանն ընդգծում է տարածաշրջանի հարցերը երկխոսությամբ կարգավորելու անհրաժեշտությունը և դեմ է ցանկացած տեսակի արտաքին միջամտության ու պարտադրանքի»,-հայտարարել է Փարիզում Իրանի դեսպանը, ներկայացնելով տարածաշրջանի զարգացումների կապակցությամբ ԻԻՀ-ի դիրքորոշումները: