ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանը «զավթիչ տերություն» Է ճանաչել
https://parstoday.ir/hy/news/world-i79161-ՄԱԿ_ի_Գլխավոր_ասամբլեան_Ռուսաստանը_զավթիչ_տերություն_Է_ճանաչել
ՄԱԿ¬ ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել Է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 06:30 Asia/Tehran
  • ՄԱԿ¬ի Գլխավոր ասամբլեան Ռուսաստանը «զավթիչ տերություն» Է ճանաչել

ՄԱԿ¬ ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ձայների մեծամասնությամբ ընդունել Է բանաձեւ, որում դատապարտվում են Ղրիմում տեղ գտած մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաեւ «Ռուսաստանի Դաշնության կողմից օրենքների, իրավազորության եւ կառավարման ապօրինի սահմանումը» թերակղզում:

Դեկտեմբերի 19­-ին այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ­-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը: Փաստաթուղթը, որը ՄԱԿ­-ի ԳԱ­-ի Երրորդ կոմիտեին Է առաջարկել Ուկրաինան՝ 30 պետությունների համահեղինակությամբ, բովանդակում Է «Ուկրաինայի տարածքի մի մասի՝ Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Սեւաստոպոլ քաղաքի ժամանակավոր օկուպացման» դատապարտում եւ չճանաչում: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել Է 70 պետություն: Դեմ են արտահայտվել 26 երկրներ, ներառյալ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Վենեսուելան, Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Սերբիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Եվս 76 երկիր քվեարկության ժամանակ ձեռնպահ Է մնացել:

Armenpress.am