ՄԱԿ-ն ընդունել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձև
https://parstoday.ir/hy/news/world-i79163-ՄԱԿ_ն_ընդունել_է_Պաղեստինի_ժողովրդի_ինքնորոշման_իրավունքի_մասին_բանաձև
Ձայների մեծամասնությամբ ՄԱԿ-ում ընդուվնել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձևը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 07:15 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդունել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձև

Ձայների մեծամասնությամբ ՄԱԿ-ում ընդուվնել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձևը:

«Մաա» գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 20-ին ձայների մեծամասնությամբ ՄԱԿ-ն ընդունել է մի բանաձև, որը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: 

Ըստ աղբյուրի ՝ բանաձևի օգտին քվեարկել է 176 երկիր: Բացասական են քվեարկել յոթ երկիր ՝ այդ թվում ԱՄՆ-ը: Չորս երկիր ձեռնպահ է մնացել:

Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձևի համաձայն, անօրինական է ճանաչվում Ղոդսի դեմգրաֆիկական կամ ինքնության հետ կապված ցանկացած քայլ:

Բացի ԱՄՆ-ից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 14 անդամները համաձայնել  էին Եգիպտոսի առաջարկին, որն ընդդիմանում էր Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչմանը:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրն արտահերթ նիստ է գումարելու ՝ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ որոշումը քննարկելու համար: