ՄԱԿ-ն ընդունել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձև
Ձայների մեծամասնությամբ ՄԱԿ-ում ընդուվնել է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձևը:
«Մաա» գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 20-ին ձայների մեծամասնությամբ ՄԱԿ-ն ընդունել է մի բանաձև, որը պաշտոնապես ճանաչում է Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Ըստ աղբյուրի ՝ բանաձևի օգտին քվեարկել է 176 երկիր: Բացասական են քվեարկել յոթ երկիր ՝ այդ թվում ԱՄՆ-ը: Չորս երկիր ձեռնպահ է մնացել:
Պաղեստինի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին բանաձևի համաձայն, անօրինական է ճանաչվում Ղոդսի դեմգրաֆիկական կամ ինքնության հետ կապված ցանկացած քայլ:
Բացի ԱՄՆ-ից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մնացած 14 անդամները համաձայնել էին Եգիպտոսի առաջարկին, որն ընդդիմանում էր Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչմանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հինգշաբթի օրն արտահերթ նիստ է գումարելու ՝ Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ որոշումը քննարկելու համար: