Նիկի Հեյլին կոչ է արել Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել
Դեկտեմբեր 20, 2017 07:44 Asia/Tehran
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արել Իրանի վրա ճնշումն ուժեղացնող բանաձև ընդունել: Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
Դիվանագետի խոսքերով՝ ավելի վաղ Ռիյադի ուղղությամբ եմենցի ապստամբների կողմից արձակված հրթիռը «կրում է նախորդ հարձակումների բոլոր առանձնահատկությունները: Ամերիկան կշարունակի ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին տեղեկություն տրամադրել Իրանի ագրեսիվ գործունեության վերաբերյալ», - ասել է Հեյլին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան հայտարարել էր եմենցի հուսի ապստամբների կողմից արձակած բալիստիկ հրթիռի մասին:
Ankakh.com
Պիտակ