Նիկի ​Հեյլին կոչ է արել Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել
https://parstoday.ir/hy/news/world-i79169-Նիկի_Հեյլին_կոչ_է_արել_Իրանի_վրա_ավելի_մեծ_ճնշում_գործադրել
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արել Իրանի վրա ճնշումն ուժեղացնող բանաձև ընդունել: Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 07:44 Asia/Tehran
  • Նիկի ​Հեյլին կոչ է արել Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրել

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կոչ է արել Իրանի վրա ճնշումն ուժեղացնող բանաձև ընդունել: Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Դիվանագետի խոսքերով՝ ավելի վաղ Ռիյադի ուղղությամբ եմենցի ապստամբների կողմից արձակված հրթիռը «կրում է նախորդ հարձակումների բոլոր առանձնահատկությունները: Ամերիկան կշարունակի ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին տեղեկություն տրամադրել Իրանի ագրեսիվ գործունեության վերաբերյալ», - ասել է Հեյլին: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան հայտարարել էր եմենցի հուսի ապստամբների կողմից արձակած բալիստիկ հրթիռի մասին:

 Ankakh.com