Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/world-i79191-Ադրբեջանը_Թուրքիան_և_Իրանը_մտադիր_են_ընդլայնել_էներգետիկ_համագործակցությունը._Չավուշօղլու
Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում՝ երեք երկրների արտգործնախարարների 5-րդ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 09:08 Asia/Tehran
  • Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը. Չավուշօղլու

Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը մտադիր են ընդլայնել էներգետիկ համագործակցությունը, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում՝ երեք երկրների արտգործնախարարների 5-րդ հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

Ինչպես նշել է Չավուշօղլուն՝ Ադրբեջանն ու Իրանը հանդիսանում են էներգետիկ համագործակցության պլանում Թուրքիայի համար կարևոր երկրներ։

«Թուրքիան Իրանից ներկրում է բնական գազ և մտադիր է մեծացնել գնման ծավալները»-ասել է Չավուշօղլուն։

Ներկայում Իրանի գազային խոշորագույն հաճախորդը Թուրքիան է, որը հարևանից ներկրում է օրական 30 մլն խորանարդ մետր գազ։

Չավուշօղլուի խոսքով՝ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի միջև իրականացվում է կարևորագույն էներգետիկ նախագծերից մեկը՝ Անդրանատոլիական խողովակաշարի (TANAP) շինարարությունը։

1in.am