ՄԱԿ-ն ընդունեց Իրանի առաջարկած «Աշխարհն առանց բռնության ու ծայրահեղականության» բանաձևը
https://parstoday.ir/hy/news/world-i79253-ՄԱԿ_ն_ընդունեց_Իրանի_առաջարկած_Աշխարհն_առանց_բռնության_ու_ծայրահեղականության_բանաձևը
Իրանի կողմից առաջարկված «Աշխարհն առանց բռնության ու ծայրահեղականության» բանաձևը չորեքշաբթի օրը երրորդ անգամ միաձայնությամբ ընդունվեց ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 03:50 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն ընդունեց Իրանի առաջարկած «Աշխարհն առանց բռնության ու ծայրահեղականության»  բանաձևը

Իրանի կողմից առաջարկված «Աշխարհն առանց բռնության ու ծայրահեղականության» բանաձևը չորեքշաբթի օրը երրորդ անգամ միաձայնությամբ ընդունվեց ՄԱԿ-ի ԳԱ-ի կողմից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը, բանաձևի վավերացման նիստում ունեցած ելույթում նշեց, որ բռնությունն ու ծայրահեղականությունը համաշխարհային  մարտահրավերներ են, որոնց դեմ անհրաժեշտ է պայքարել:

Ղոլամալի Խոշռուն անդրադառնալով անցած տարիների ընթացքում ծայրահեղականության տարածմանն, այդ թվում Սիրիայում, Իրաքում ու աշխարհի տարբեր կետերում ահաբեկչական խմբերի ոճրագործություններին, ԳԱ-ին կոչ է արեց պահպանել այս հարցի հանդեպ լուրջ վերաբերմունքը:

«Նրանք ովքեր աստվածային կրոնների հետևորդների հասցեին ատելության հողի վրա հայտարարություններ են կատարում ու քննադատում կրոններին, իրականում ահաբեկիչների ձեռքի խաղալիքն են և նրանց օգնում են իրենց ծայրահեղական ու կործանարար գաղափարախոսության տարածման գործում»,-հայտարարել է Խոշռուն: Նա հավելել է, որ չի կարելի  բռնությունն ու ծայրահեղականությունը որոշակի կրոնի կամ ազգության հետ կապել:

«Աշխարհն առանց բռնության ու ծայրահեղականության» բանաձևը ներկայացվեց 2013 թվականի դեկտեմբերին՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԳԱ-ում առաջին ելույթի ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի  առաջարկը:

Առաջարկն ընդունվեց աշխարհի 190 երկրների կողմ ձայներով և առանց որևէ հակառակության: