Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարների հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին. Մամեդյարով
https://parstoday.ir/hy/news/world-i79271-Ադրբեջանի_և_Հայաստանի_արտգործնախարների_հանդիպումը_նախատեսված_է_հունվարի_կեսերին._Մամեդյարով
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարների հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին. Մամեդյարով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվարի կեսերին եվրոպական երկրներից մեկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 07:10 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարների հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին. Մամեդյարով

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարների հանդիպումը նախատեսված է հունվարի կեսերին. Մամեդյարով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել հունվարի կեսերին եվրոպական երկրներից մեկում:

Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, ըստ Մամեդյարովի՝ Վիեննայում երեք երկրների նախարարների բանակցությունը տևել է ավելի քան 9 ժամ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ կողմերը քննարկել են հակասություն ունեցող հարցերի համաձայնեցման ուղիները: «Մենք համանախագահներից առաջարկների ենք սպասում: Մեզ համար կարևոր է, որ բանակցություններն արդյունավետ լինեն»,- ասել է Մամեդյարովը: Իր հերթին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի համար ընդունելի ցանկացած որոշմանը: Ընդգծվում է, որ Հայաստանը Թուրքիայի իր հետ հարաբերությունների կարգավորման համար պետք է, նախ և առաջ, զորքերը դուրս բերի ադրբեջանական հողերից և հարգի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

 Ankakh.com