Սիոնիստների դեմ պայքարում համաշխարհային բանակի ձևավորման անհրաժեշտությունը
Կարևորելով Սիոնիստական ռեժիմի սպառնալիքներին դիմակայելու հարցում համաշխարհային բանակի ձևավորման անհրաժեշտությունը Իրանի ԱԳ նախարարի խորհրդականն ասել է.«Նպատակը Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնումն է»:
Մեհր գործակալության հաղորդմամբ, «Հոսեյն Շեյխ-ոլ-էսլամը» հավաստել է.«Դոնալդ Թրամփի որոշման դեմ հակազդեցությունները պետք է ճիշտ ուղու վրա դրվեն և իսլամական երկրների պառլամենտները Ղոդսի ազատագրման համար պետք է նոր ստորաբաժանումներ ավելացնեն իսլամական երկրների բանակներում»:
Իրանի ԱԳ նախարարի խորհրդատուն հավելել է.«Իսլամական երկրներից կազմված բանակը պետք է նոր ուժ ստեղծի ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու նրանց կողմնակիցների դեմ, որի նպատակը կրոնական ու պատմական նպատակների իրականացումը և պաղեստինցիների իրավունքների վերականգնումն է»:
Նշելով, որ ԻԼԻՊ-ի ձևավորմամբ ԱՄՆ-ն ձգտում էր մասնատել տարածաշրջանի երկրները, նա ասել է.«Այս ռազմավարությունը իրականացվում է Ղոդսը Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու քայլով»:
«ԱՄՆ-ն գիտի, որ եթե այսօր իր դեսպանատունը Ղոդս չփոխադրի՝ հետագայում դրա իրագործման ուժը չի ունենալու, քանի որ տարածաշրջանում օրեցօր նվազում է ԱՄՆ-ի ուժը»․ հավելել է Իրանի ԱԳ նախարարի խորհրդատուն: