Իտալացի քաղաքապետն արգելել է ողորմություն խնդրելն ու տալը
https://parstoday.ir/hy/news/world-i79345-Իտալացի_քաղաքապետն_արգելել_է_ողորմություն_խնդրելն_ու_տալը
Իտալիայի Կոմո քաղաքի քաղաքապետն արգելել է ողորմություն խնդրելն ու տալը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 16:15 Asia/Tehran
  • Իտալացի քաղաքապետն արգելել է ողորմություն խնդրելն ու տալը

Իտալիայի Կոմո քաղաքի քաղաքապետն արգելել է ողորմություն խնդրելն ու տալը։

Այս օրենքով Մարիո Լանդրիշինան հույս ունի տոնական շրջանում հեռացնել մուրացկաններին և անօթևաններին քաղաքի կենտրոնից։

Օրենքը կգործի 45 օր։ 300 եվրո տուգանք կսահմանվի նրանց դեմ, ովքեր ողորմություն կխնդրեն կամ կտան։

Ոստիկանությունն արդեն սահմանել է առաջին տուգանքները։

Քաղաքապետը նաև հանձնարարել է կոմունալ ծառայություններին հավաքել փողոցների ծածկոցներն ու ստվարաթղթե ներքնակները։

 1in.am