ԵՄ-ն երկարացրեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետը
ԵԽ-ն հինգշաբթի օրը հայտարարեց, որ ԵՄ-ն վեցամսյա շրջանով՝ մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը, երկարացրել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետը:
Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործադրման ժամկետի երկարացման նախագիծը մշակվել էր ԵՄ-ի դեկտեմբերի 14-ին գումարած նիստում: Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների գործադրման ժամկետն ավարտվելու էր 2018 թվականի հունվարի վերջին:
ԵՄ-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործադրման ժամկետը երկարացվել է Մինսկի համաձայնագրի լիարժեք գործադրումից Ռուսաստանի հրաժարվելու պատճառով:
ԵՄ-ն 2014 թվականին հետևելով ԱՄՆ-ի քաղաքականություններին, Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի արևելքում բախումներին մասնակից լինելու և այդ երկրի կառավարության ընդդիմությանն աջակցելու մեջ, տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ սահմանեց Մոսկվայի դեմ, ինչն արժանացավ ռուսական կողմի համարժեք պատասխանին:
Ուկրաինայից Ղրիմի անջատումն ու 2014 թվականին հանրաքվեի արդյունքների համաձայն Ռուսաստանին միանալը, սրեցին Մոսկվայի և արևմուտքի միջև լարվածությունը:
Ուկրաինայի արևելյան տարածքներում բախումները սկսվել են 2014 թվականի ապրիլին՝ այդ երկրի ժամանակի կառավարության դեմ արևմտամետ ուժերի հեղաշրջումից հետո: