ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i79401-ԵՄ_ն_երկարաձգել_է_Ռուսաստանի_դեմ_սահմանված_տնտեսական_պատժամիջոցները
Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Բրյուսելում աշխատող լրագրողներից մեկը:«ԵՄ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կրկին երկարաձգել են 6 ամսով», - գրել է լրագրողը: Ավելի ուշ այդ որոշումը հրապարակվել է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 13:33 Asia/Tehran
  • ԵՄ-ն երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները

Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Բրյուսելում աշխատող լրագրողներից մեկը:«ԵՄ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կրկին երկարաձգել են 6 ամսով», - գրել է լրագրողը: Ավելի ուշ այդ որոշումը հրապարակվել է ԵՄ Խորհրդի պաշտոնական կայքում:

«Դեկտեմբերի 21-ին ԵՄ Խորհուրդը մինչև 2018 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է ռուսական տնտեսության առանձին հատվածների դեմ ուղղված տնտեսական պատժամիջոցները», -ասվում է հաղորդագրության մեջ:Այդ որոշումը կայացվել է, երբ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը  և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացրել են Մինսկի համաձայնագրերի իրականացման շուրջ տիրող իրավիճակը՝ փաստելով, դրանք դեռևս չեն իրագործվել: Այդ իսկ պատճառով քաղաքական որոշում է կայացվել պատժամիջոցները երկարաձգելու մասին:Հիշեցնենք, որ ԵՄ-ն Ղրիմի միակցման համար ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները սեպտեմբերին երկարաձգել է վեց ամսով:

orer.news/