Էրդողանը Թրամփին կոչ է արել հրաժարվել Ղոդսի վերաբերյալ որոշումից
https://parstoday.ir/hy/news/world-i79407-Էրդողանը_Թրամփին_կոչ_է_արել_հրաժարվել_Ղոդսի_վերաբերյալ_որոշումից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը չեղարկելու կոչ է արել այն բանից հետո, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՄՆ որոշումը դատապարտող բանաձեւ ընդունեց, հաղորդում է AFP- ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 13:44 Asia/Tehran
  • Էրդողանը Թրամփին կոչ է արել հրաժարվել Ղոդսի վերաբերյալ որոշումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ղոդսը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը չեղարկելու կոչ է արել այն բանից հետո, երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՄՆ որոշումը դատապարտող բանաձեւ ընդունեց, հաղորդում է AFP- ն:

«Մենք շատ ուրախ ենք ողջունել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աջակցությունը ... Մենք ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը չեղյալ կհամարի իր անհաջող որոշումը, որի անօրինականությունը հստակ սահմանվել է», - Twitter-ում գրել է Էրդողանը:

Նշենք, որ բանաձեւի ընդունման օգտին քվեարկել է 128 երկիր, 35-ը՝ ձեռնպահ, 9-ը՝ դեմ: Ավելի քան 20 երկրներ չեն եկել քվեարկության:

HARTAK.am