Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնում այդ թվում նաև Հայաստանից
https://parstoday.ir/hy/news/world-i79485-Թուրքիայի_նախագահը_շնորհակալություն_է_հայտնում_այդ_թվում_նաև_Հայաստանից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունմանն են աջակցել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 08:55 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնում այդ թվում նաև Հայաստանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունմանն են աջակցել։

«Իմ և թուրք ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են Պաղեստինին»,- գրել է Էրդողանը:

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը:

Տվյալ բանաձևին կողմ է քվեարկել է 128 երկիր (որոնց թվում է նաև Հայաստանը), դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: 

armedia.am/