Ամերիկացիների 49% -ը դեմ է ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը Ղոդս(Երուսաղեմ). CNN
https://parstoday.ir/hy/news/world-i79511-Ամերիկացիների_49_ը_դեմ_է_ԱՄՆ_դեսպանատան_տեղափոխմանը_Ղոդս(Երուսաղեմ)._cnn
Ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից Ղոդս(Երուսաղեմ) տեղափոխվի: Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 12:58 Asia/Tehran
  • Ամերիկացիների 49% -ը դեմ է ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը Ղոդս(Երուսաղեմ). CNN

Ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից Ղոդս(Երուսաղեմ) տեղափոխվի: Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Դիվանագիտական առաքելությունը տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը կողմ է հանդես եկել քաղաքացիների 36%-ը:

Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների երկու երրորդը կարծում է, որ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ԱՄՆ-ն չպետք է որեւէ կողմ ստանձնի:

Այնուամենայնիվ, նրանցից, ովքեր նախընտրում են, որպեսզի ԱՄՆ-ն ընտրի հակամարտող կողմերից որեւէ մեկին, 24 %-ը նախապատվությունը տվել է Իսրայելին, իսկ 2%-ը՝ Պաղեստինին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանության՝ Թել-Ավիվից Ղոդս(Երուսաղեմ) տեղափոխման մասին:

News.am