Ամերիկացիների 49% -ը դեմ է ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը Ղոդս(Երուսաղեմ). CNN
Ամերիկացիների գրեթե կեսը (49%) համոզված է, որ ԱՄՆ դեսպանատունը չպետք է Թել-Ավիվից Ղոդս(Երուսաղեմ) տեղափոխվի: Այս մասին են վկայում CNN հեռուստաալիքի անցկացրած հարցման արդյունքները, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Դիվանագիտական առաքելությունը տեղափոխելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը կողմ է հանդես եկել քաղաքացիների 36%-ը:
Ըստ հարցման արդյունքների՝ ամերիկացիների երկու երրորդը կարծում է, որ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության մեջ ԱՄՆ-ն չպետք է որեւէ կողմ ստանձնի:
Այնուամենայնիվ, նրանցից, ովքեր նախընտրում են, որպեսզի ԱՄՆ-ն ընտրի հակամարտող կողմերից որեւէ մեկին, 24 %-ը նախապատվությունը տվել է Իսրայելին, իսկ 2%-ը՝ Պաղեստինին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց ԱՄՆ դեսպանության՝ Թել-Ավիվից Ղոդս(Երուսաղեմ) տեղափոխման մասին:
News.am