Մոսկվա .«ԱՄՆ-ի պատժամիջոներն անպատասխան չեն մնալու»
https://parstoday.ir/hy/news/world-i79587-Մոսկվա_._ԱՄՆ_ի_պատժամիջոներն_անպատասխան_չեն_մնալու
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անպատասխան չեն մնալու:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 08:45 Asia/Tehran
  • Մոսկվա .«ԱՄՆ-ի պատժամիջոներն անպատասխան չեն մնալու»

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն անպատասխան չեն մնալու:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ խոսնակն անհիմն է որակել ամերիկացիների նոր պատժամիջոցները, հայտարարելով .«Ռուսաստանն իրեն է վերապահում ԱՄՆ-ի պատժամիջոցներին պատասխանելու իրավունքը»:

«ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի քանի ռուս քաղաքացիների, այդ թվում՝ Չեչենիայի նախագահ Ռամզան Կադիրովի նկատմամբ». ասել է Մարիա Զախարովան:

Զավեշտալի գնահատելով ռուս քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, Զախարովան ասել է.«ԱՄՆ-ն առ այսօր պատժամիջոցներ է սահմանել 402 ֆիզիկական անձանց, այդ թվում՝ ընկերությունների ղեկավարների ու քաղաքական գործիչներ և 195 շարքային ռուս քաղքացիների նկատմամբ»:

Ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԱՄՆ-ը ԵՄ-ին անվանացանկ է ներկայացրել , որտեղ ընդգրկվել են պատժամիջոցների ենթարկվող անձանց ու ընկերությունների անունները: