Սանտա Կլաուսը սկսել է ողջ աշխարհով իր սուրբծննդյան ուղևորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i79629-Սանտա_Կլաուսը_սկսել_է_ողջ_աշխարհով_իր_սուրբծննդյան_ուղևորությունը
Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի կեսգիշերին Հյուսիսային բևեռից ուղևորվել է իր 62-րդ շուրջերկրյա ճանապարհորդության՝ բոլորին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորելու և երկրագնդի բոլոր երեխաներին նվերներ հանձնելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի և Կանադայի հակաօդային պաշտպանության միավորված հրամանատարությունը (NORAD):
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2017 14:38 Asia/Tehran
  • Սանտա Կլաուսը սկսել է ողջ աշխարհով իր սուրբծննդյան ուղևորությունը

Սանտա Կլաուսը դեկտեմբերի 24-ի կեսգիշերին Հյուսիսային բևեռից ուղևորվել է իր 62-րդ շուրջերկրյա ճանապարհորդության՝ բոլորին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորելու և երկրագնդի բոլոր երեխաներին նվերներ հանձնելու համար: Այդ մասին հայտնում է ԱՄՆ-ի և Կանադայի հակաօդային պաշտպանության միավորված հրամանատարությունը (NORAD):

Սանտա Կլաուսը դուրս է եկել իր բնակավայրից իր սահնակով, որը ղեկավարում են 9 եղջերուները:

Նրանց շրջագայությունը կավարտվի դեկտեմբերի 25-ի կեսգիշերին։

Ծննդյան տոներից առաջ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD), ինչպես միշտ, կհետևի Սանտա Կլաուսի շրջագայությանը:

Սանտա Կլաուսի տեղաշարժմանը հետևելու համար NORAD-ն օգտագործում է չորս համակարգ՝ արբանյակներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, կործանիչ ինքնաթիռներ և հատուկ «Սանտա-տեսախցիկներ»:

Յուրաքանչյուրն, ով կցանկանա իմանալ դեկտեմբերի 24-ին Սանտայի գտնվելու վայրը և պատրաստվել նրա այցին, կարող է դա անել՝ այցելելով NORAD-ի հատուկ կայքէջ։

NORAD-ը սկսել է հետևել Սանտայի շրջագայությանը 1955 թվականից, երբ Կոլորադո նահանգի խոշոր խանութներից մեկը գովազդ տեղադրեց՝ երեխաներին կոչ անելով զանգել Սանտա Կլաուսին: Սակայն, հայտարարությունում նշված հեռախոսահամարը սխալ էր գրված, և Սանտայի փոխարեն զանգերին ստիպված էր պատասխանել NORAD-ին նախորդող ՀՕՊ մայրցամաքային հրամանատարության թեժ գծի օպերատորը: Այդ ժամանակվանից ի վեր Սուրբ Ծննդյան նախօրեին Կոլորադոյում ռազմաօդային ուժերի բազան դառնում է Սանտա Կլաուսի սուրբծննդյան ուղևորությանը հետևող կենտրոն:

tert.am/