Առաջիկա երկու տարիներին ՄԱԿ-ի բյուջեն կկազմի 5.395 մլրդ դոլար
https://parstoday.ir/hy/news/world-i79703-Առաջիկա_երկու_տարիներին_ՄԱԿ_ի_բյուջեն_կկազմի_5.395_մլրդ_դոլար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է կազմակերպության բյուջեն: Առաջիկա երկու տարիներին այն կկազմի 5.395 մլրդ դոլար, հաղորդում է Коммерсант.ru-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 11:57 Asia/Tehran
  • Առաջիկա երկու տարիներին ՄԱԿ-ի բյուջեն կկազմի 5.395 մլրդ դոլար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ) ընդունել է կազմակերպության բյուջեն: Առաջիկա երկու տարիներին այն կկազմի 5.395 մլրդ դոլար, հաղորդում է Коммерсант.ru-ն։

Միեւնույն ժամանակ, սկզբնապես կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը 2017 եւ 2018 թվականներին դիմել էր ավելի քան 5.4 մլրդ դոլարի համար: Բյուջեի շուրջ նախնական քննարկումներ են անցկացվել ՄԱԿ-ի վարչական եւ բյուջետային հարցերով հանձնաժողովում:

ՄԱԿ-ի բյուջեն ձեւավորվում է կազմակերպության անդամ 193 պետությունների վճարների հաշվին: Այս վճարների չափը կախված է երկրի վճարունակության մակարդակից եւ հաշվարկվում է երկրի ՀՆԱ-ի եւ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտների հիման վրա: Մեկ երկրի վճարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի 22 տոկոսը:

Ամենախոշոր վճարը կատարում է  ԱՄՆ-ն՝ 22 տոկոս: Մյուս առաջատարներից են նաեւ Ճապոնիան (9.6 տոոկոս),  Չինաստանը (7.9 տոոկոս), իսկ Ռուսաստանը մոտ 3 տոոկոս:

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո  երկիրը պնդում է ՄԱԿ-ի բարեփոխումների շուրջ: Թրամփը  սա հիմնավորում է նրանով, որ կազմակերպությունը ամեն տարի ավելի շատ գումար է ծախսում, բայց ավելի քիչ արդյունավետություն ապահովում։

2017 թվականին ԱՄՆ-ն հասել է ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների  վրա ծախսվող գումարների կրճատմանը:

News.am