ԱՄՆ-ում միջուկային փորձարկումները 700 000 մարդու կյանք են խլել
https://parstoday.ir/hy/news/world-i79711-ԱՄՆ_ում_միջուկային_փորձարկումները_700_000_մարդու_կյանք_են_խլել
ԱՄՆ-ում 1951-1973 թթ. անցկացված միջուկային փորձարկումները 695 000 մարդու կյանք են խլել, գրում է Life-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 12:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում միջուկային փորձարկումները 700 000 մարդու կյանք են խլել

ԱՄՆ-ում 1951-1973 թթ. անցկացված միջուկային փորձարկումները 695 000 մարդու կյանք են խլել, գրում է Life-ը:

Արիզոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մթնոլորոտ, հողի և գրունտային ջրերի մեջ ընկած ռադիոակտիվ մասնիկներն ավելի ուշ հայտնաբերվել են սննդամթերքներում:

Այսպես, գիտնականների տվյալներով՝ ճառագայթային վարակման է ենթարկվել ԱՄՆ-ում ամենատարածված մթերքներից մեկը՝ կաթը: Հետազոտողները նշում են, որ աղետի աշխարհագրությունը երկրի գործնականում ամբողջ տարածքն է:

ԱՄՆ-ում 1951-1973 թթ. անցկացված միջուկային փորձարկումների հետևանքով ամբողջ վնասը մինչև հիմա հաշվված չէ. մասնագետները նշում են, որ ռադիոակտիվ իզոտոպները հողում, օդում և սննդամթերքում կարող են միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ:

1in.am