Հանրահավաք Թուրքիայում՝ ի պաշտպանություն «Ջոմհուրիեթ» օրաթերթի ձերբակալված աշխատակիցների
https://parstoday.ir/hy/news/world-i79753-Հանրահավաք_Թուրքիայում_ի_պաշտպանություն_Ջոմհուրիեթ_օրաթերթի_ձերբակալված_աշխատակիցների
Երկուշաբթի օրը, հարյուրավոր թուրք քաղաքացիներ, ի նշան բողոք այդ երկրի «Ջոմհուրիեթ» օրաթերթի տասնյակ լրագրողների, թղթակիցների ու աշխատակիցների դատական պատասխանատվության ենթարկվելու դեմ, մասնակցեցին Ստամբուլի դատարանի դիմաց կազմակերպված հանրահավաքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 04:14 Asia/Tehran
  • Հանրահավաք Թուրքիայում՝ ի պաշտպանություն «Ջոմհուրիեթ» օրաթերթի ձերբակալված աշխատակիցների

Երկուշաբթի օրը, հարյուրավոր թուրք քաղաքացիներ, ի նշան բողոք այդ երկրի «Ջոմհուրիեթ» օրաթերթի տասնյակ լրագրողների, թղթակիցների ու աշխատակիցների դատական պատասխանատվության ենթարկվելու դեմ, մասնակցեցին Ստամբուլի դատարանի դիմաց կազմակերպված հանրահավաքին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները պաստառներ էին կրում, որոնց վրա գրված էր «Արդարություն բոլոր լրագրողների համար», «Դուք մենակ չեք ու մենք մենակ չենք» և «Ազատություն բոլոր լրագրողներին» կարգախոսները:

Հարկ է նշել, որ  Թուրքիայի «Ջոմհուրիեթ» օրաթերթի կայքէջի տնօրեն Օղուզե Գուվենը ահաբեկչական խմբերի օգտին քարոզչություն կատարելու մեղադրանքով նոյեմբերի 22-ին 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց:

Վերջին ամիսներին «Ջոմհուրիեթ» օրաթերթի մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել են ահաբեկչության, քրդաբնակ տարածքներում անհանդարտությունների և 2016 թվականի հուլիսի 15-ի ձախողած հեղաշրջման հետ կապված մեղադրանքներով:

2016 թվականի հուլիսի 15-ից ի վեր Թուրքիայում ձերբակալվել են ավելի քան 150 լրագրողներ:

Նման թվով թուրք լրագրողների կալանավորումը Թուրքիային վերածել է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտին: