Սուակին կղզին մեզ տվեք. Էրդողանը՝ Սուդանին
https://parstoday.ir/hy/news/world-i79765-Սուակին_կղզին_մեզ_տվեք._Էրդողանը_Սուդանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուդան այցի ժամանակ տեղի իշխանություններին առաջարկել է «իրենց տալ» Սուակին կղզին, որտեղ գտնվում է երկրի խոշոր նավահանգիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 06:58 Asia/Tehran
  • Սուակին կղզին մեզ տվեք. Էրդողանը՝ Սուդանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուդան այցի ժամանակ տեղի իշխանություններին առաջարկել է «իրենց տալ» Սուակին կղզին, որտեղ գտնվում է երկրի խոշոր նավահանգիստը:

Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Էրդողանն առաջարկել է նախկինում Օսմանյան տիրապետության տակ գտնված այդ տարածքը բարեկարգել ու բացել զբոսաշրջության համար:«Ես ասացի հարգելի նախագահին (նկատի ունի Սուդանի ղեկավարին)՝ «Այս կղզին մեզ փոխանցեք՝ ամբողջությամբ բարեկարգենք, իր պատմական փառքին արժանի վիճակի հասցնենք»: Այս տարածքներն այս վիճակում տեսնելը մեզ շատ տխրեցրեց, այս կողմերը հողին են հավասարեցրել: Ո՞վ է այս ամենն անում… Արևմուտքը: Սա նրանց է բնորոշ», - ասել է Էրդողանը:Թուրքիայի նախագահն իր ելույթում բավականին մեծ տեղ է հատկացրել Արևմուտքին ուղղված քննադատությանը՝ արևմտյան երկրներն անվանելով «իմպերիալիստ» և համեմատելով արյան հոտ առած շնաձկան հետ:«Սուդանին դժվարության մեջ գցած, սուդանցիների կյանքը քաոսի վերածած պատժամիջոցները պետք է վերացվեն: Սա ի՞նչ կտտանք է: Մի կաթիլ նավթը մի կաթիլ արյունից ավելի թանկ գնահատող ուժերը ցանկանում են թալանել մեր բնական պաշարներն ու հարստություններն ու դրա համար մեզ միմյանց դեմ թշնամացնում են»,- ասել է Էրդողանը՝ հայտարարելով, որ Արևմուտքը ջանք չի խնայում պառակտելու իսլամական աշխարհը:

tert.am