Վաշինգտոնն առաջարկում Է Աբու¬Դիս քաղաքը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք. ՀԱՄԱՍ
https://parstoday.ir/hy/news/world-i79835-Վաշինգտոնն_առաջարկում_Է_Աբու_Դիս_քաղաքը_հայտարարել_Պաղեստինի_մայրաքաղաք._ՀԱՄԱՍ
ԱՄՆ¬ ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես Է եկել Աբու¬Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու առաջարկությամբ, որն ընդհանուր սահման ունի Ղոդսի (Երուսաղեմ) հետ:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 18:15 Asia/Tehran
  • Վաշինգտոնն առաջարկում Է Աբու¬Դիս քաղաքը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք. ՀԱՄԱՍ

ԱՄՆ¬ ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանդես Է եկել Աբու¬Դիս քաղաքը Պաղեստինի մայրաքաղաք հայտարարելու առաջարկությամբ, որն ընդհանուր սահման ունի Ղոդսի (Երուսաղեմ) հետ:

Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը, դեկտեմբերի 26­-ին հայտարարել Է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-­ը: «Վաշինգտոնը Պաղեստինի իշխանություններին առաջարկել Է Աբու­Դիս քաղաքը հայտարարել Պաղեստինի մայրաքաղաք»,­Հանիայի խոսքը մեջբերում Է հեռուստաալիքը: ՀԱՄԱՍ­-ի առաջնորդը նաեւ հավելել Է, որ «Վաշինգտոնի նախաձեռնությունը առաջարկություն Է ներառում քաղաքական բարեփոխումների անցկացման ճանապահով Գազայի հատվածում իրադրության կարգավորման վերաբերյալ»: ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6­-ին հայտարարել Է, որ եկել Է   Ղոդսն (Երուսաղեմ)  Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը, եւ կարգադրել Է սկսել նախապատրաստվել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելուն: Դեկտեմբերի 21-­ին ՄԱԿ-­ի Գլխավոր ասամբլեան 128 ձայնի մեծամասնությամբ բանաձեւ Է ընդունել Ղոդսն (Երուսաղեմ) Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ՝ ի պատասխան Թրամփի որոշման: Փաստաթղթին դեմ Է արտահայտվել ինը երկիր՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-­ը եւ Տոգոն, եւս 35 երկրներ քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել, հաղորդել Է ՏԱՍՍ­-ը:

Armenpress.am