Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման հետագա քայլերը
https://parstoday.ir/hy/news/world-i79837-Լավրովն_ու_Թիլերսոնը_քննարկել_են_Սիրիայի_հակամարտության_կարգավորման_հետագա_քայլերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում, այդ թվում երկրի տարածքային ամբողջականության պահպանումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 18:24 Asia/Tehran
  • Լավրովն ու Թիլերսոնը քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորման հետագա քայլերը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Սիրիայում, այդ թվում երկրի տարածքային ամբողջականության պահպանումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին նշված է ՌԴ ԱԳ տարածած հայտարարության մեջ: «Դիտարկվել են Սիրիայում հակամարտության հաղթահարման հետագա քայլերը՝ վերջինիս տարածքային ամբողջականության պահպանմամբ, ինչպես նաև Սոչիում միջսիրիական ազգային երկխոսության կոնգրեսի անցկացմանն ուղղված հարցեր»,­ նշել է ՌԴ ԱԳՆ-­ն:

Armenpress.am